Անհանգստացնող բռնկումներ չկան. Առողջապահության նախարարությունը հորդորում է չաղավաղել տեղեկատվությունը
 
            Հայաստանում ջրծաղիկի հիվանդացության ցուցանիշը չի հատում վարակի սեզոնայնությանը բնորոշ շեմը։ Առանձնակի անհանգստացնող բռնկումներ չեն գրանցվել։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունն ու հորդորում լրատվամիջոցներին չաղավաղել տեղեկատվությունը, չապակողմնորոշել հանրությանը։
Գրառման մեջ նաև ասված է.
«Իսկ քաղաքացիներին կոչ ենք անում հետևել ստուգված, փաստարկված և ճշգրիտ տեղեկատվությանը։
Հետևե՛ք առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվությանը մեր բոլոր պաշտոնական հարթակներով»:


 
			 
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
        
Կարծիքներ