Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Մոսկովյան և Իսահակյան փողոցներում

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Մոսկովյան և Իսահակյան փողոցներում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նախատեսվում են երթևեկության կազմակերպման փոփոխություններ, հայտում է Երևանի քաղաքապետարանը։ 

Օգոստոսի 31-ից Իսահակյան և Մոսկովյան փողոցներում՝ Նալբանդյան փողոցից Մաշտոցի պողոտա, Իսահակյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ, իսկ Մոսկովյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայից դեպի Նալբանդյան փողոց ընկած ճանապարհահատվածներում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:

Աբովյան - Իսահակյան փողոցների խաչմերուկից մինչև Իսահակյան փողոց - Մաշտոցի պողոտա խաչմերուկ ճանապարհահատվածում երրորդ երթևեկելի գոտին կառանձնացվի միայն հասարակական տրանսպորտի համար, նույնը նաև Մոսկովյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայից միչև Աբովյան փողոց:

Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ՝ համաձայն երթևեկության կազմակերպման սխեմայի: Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցային համակարգով:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում