«Նռան գույնը». գերմանական օծանելիքի տունը թողարկել է նոր բույր՝ Փարաջանովի ֆիլմից ոգեշնչված

«Նռան գույնը». գերմանական օծանելիքի տունը թողարկել է նոր բույր՝ Փարաջանովի ֆիլմից ոգեշնչված

Հայազգի աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ֆիլմից ոգեշնչված՝ գերմանական օծանելիքի տունը թողարկելու է նոր օծանելիք՝ «Նռան գույնը» (The Colour of Pomegranate)։

Moth and Rabbit PARFUMES բրենդի օծանելիքի 50 մլ տարողությամբ սրվակը կարժենա 139 եվրո։

1968 թվականին թողարկված «Նռան գույնը» ֆիլմը բանաստեղծական կինոառակ է հայ բանաստեղծ Սայաթ-Նովայի մասին։

Փարաջանովի նորարարական կինոլեզվով ֆիլմը մեծ ճանաչում է ստացել ամբողջ աշխարհում։ Անդրադարձները «Նռան գույնը» ֆիլմին կարելի է տեսնել Մադոննայի «Bedtime Story» և Լեդի Գագայի «911» ֆիլմերի տեսահոլովակում նաև:

The Color of Pomegranate-ի կոմպոզիցիան սկսվում է նռան, սև հաղարջի, ցիտրուսների և օճառի ակորդից: Բույրը միահյուսում է Դամասկոսի վարդի, սև պղպեղի, էլեմիի նրբությունները՝ խունկի և սպիտակ ծաղիկների նոտաներով։ Եզրափակվում է այն սպիտակ մուշկի, գուայակի փայտի, լաբդանի, ճանդանի և կոստուսի երանգներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում