Դիլիջանի միջազգային դպրոցին շնորհվել է Քեմբրիջ միջազգային դպրոցի հավատարմագրում

Դիլիջանի միջազգային դպրոցին շնորհվել է Քեմբրիջ միջազգային դպրոցի հավատարմագրում

«Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստան» Հիմնադրամի կառավարման խորհուրդը հայտնել է, որ UWC Դիլիջանում դասավանդվում է Միջազգային բակալավրիատի դիպլոմի կրթական ծրագիրը, սովորում է 220 ուսանող ավելի քան 80 երկրից: ՆԴԿԴ-ը գործարկվել էր UWC Դիլիջանի անձնակազմի երեխաների կրթությունը կազմակերպելու նպատակով:
 
ՆԴԿԴ-ի ղեկավար Ստեֆանի Ջոնսը նշել է, որ տարրական, միջին եւ ավագ դպրոցի համար Քեմբրիջ միջազգային դպրոցի հավատարմագրումը զորեղացնում է անձնակազմի կարողությունը եւ «հավաստում է բազմազգ ուսանողական կազմի համար բարձրակարգ կրթություն ապահովելու մեր հանձնառությունը»։
 
UWC Դիլիջանի եւ «Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստան» Հիմնադրամի տնօրեն Ադամ Արմանսկին ասել է, որ հավատարմագրումը նշանակալի ձեռքբերում է.
 
«Արտաքին գնահատում անցնելը խիստ կարեւոր է 70 աշակերտ ունեցող եւ աճող հաստատության համար: Հաջորդ տարի մեր աշակերտների մի մասը կփոխադրվի 10-րդ դասարան: Այսպիսով, կունենանք ամբողջական լրակազմ՝ նախակրթարանից մինչեւ UWC Դիլիջանի միջազգային բակալավրիատի ծրագրի 12-րդ դասարան»:
 
«UWC Դիլիջանը կարեւորում է արտաքին չափանիշներին համապատասխանությունը. սա կրթության գերազանցության կենտրոն դառնալու եւ պահպանելու պայմանն է»,- նշել է UWC Դիլիջանի համահիմնադիր եւ կառավարման խորհրդի նախագահ, Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստան Հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը:
 
Քեմբրիջ միջազգային դպրոցների հավատարմագրումը ճանաչվում է կրթական գերատեսչությունների կողմից որպես բարձրորակ միջազգային կրթություն տրամադրելու հանձնառություն: Քեմբրիջ դպրոցները կազմում են մեկ համաշխարհային համայնք, որ նպատակ ունի նախապատրաստել ուսանողներին հարափոփոխ աշխարհում հաջողության հասնելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում