Ոստիկանությունը ձերբակալել է «Վալենսիայի» երեք երկրպագուի, որոնք վիրավորել են Վինիսիուսին

Իսպանական ոստիկանությունը հայտնաբերել է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Վինիսիուսին վիրավորած երկրպագուներից երեքին և ձերբակալել է նրանց։
Ինչպես փոխանցում է armsport.am-ը՝ Լա Լիգայի 35-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղում, մրցակցի երկրպագուները Վինիսիուսին անվանել էին «կապիկ» և «հիմար», ինչը հանգեցրել էր երկու թիմերի ֆուտբոլիստների միջև քաշքշուկի: Արդյունքում խաղը դադարեցվել էր արդեն 8-րդ րոպեին:
Իսպանական ոստիկանությունը հայտնել է, որ բերման է ենթարկել երեք երիտասարդների՝ խաղի ժամանակ ռասիստական վիրավորանքներ հնչեցնելու համար:
«Վալենսիան» իր հերթին հայտարարել է, որ ցմահ կորակազրկի Վինիսիուսին վիրավորած երկրպագուներին:
Կարծիքներ