ՀՀ ԶՈՒ-ում պարբերաբար ստուգվում է զինծառայողների պատրաստության աստիճանը
ՀՀ զինված ուժերի անձնակազմի մարտական պատրաստության աստիճանը բարձրացնելու նպատակով 5-րդ զորամիավորման N զորամասի կապի վաշտում հուլիսի 15-ին ազդարարվել է ուսումնական տագնապ։ Ստուգվել են մարտական պատրաստության բարձր աստիճանի բերման ժամանակ զինծառայողների գործողությունները։
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տեսական գիտելիքների ստուգման և պատրաստության մակարդակի ամրապնդման նպատակով հուլիսի 15-ին 1-ին զորամիավորման N զորամասի հակատանկային ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մասնագիտական պարապմունքներ։
Բացի դրանից, հուլիսի 15-ին 2-րդ զորամիավորման ինժեներասակրավորային ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մասնագիտական պարապմունքներ։ Անձնակազմը դրսևորել է բարձր պատրաստվածություն, գերազանց կատարել առաջադրված խնդիրները։
4-րդ զորամիավորման կրակադաշտերից մեկում էլ հուլիսի 15-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք: Ստուգվել են հրաձգային զենքերից տարբեր վարժությունների կատարման տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները: Զինծառայողները խոցել են կրակադաշտի բոլոր թիրախները և գրանցել բարձր արդյունքներ:
Կարծիքներ