Ձյան տեղումները Հայաստանի մեծ մասում շարունակվում են. մի շարք հատվածներում բուք է, ցածր տեսանելիություն, մերկասառույց
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 14-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Գորայք-Զանգեր ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Սարավանի լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Գավառի և Տաշիրի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Արագյուղ-Բուժական ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառ, Մարտունիի, Ճամբարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Թալինի, Անիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Սարավանի լեռնանցքում, Ջերմուկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով:
Կարծիքներ