Գյումրու քաղաքային մարզադաշտում գործարկվել է նոր լուսավորության համակարգը
Գյումրու քաղաքային մարզադաշտում այսօր գործարկվել է նոր լուսավորության համակարգը։
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանը, Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր, մարզասերներ։ Այս մասին գրում է Շիրակի մարզպետարանի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ կողմից տեղադրված Siteco ընկերության լուսավորության համակարգը համարվում է առաջատար համակարգերից մեկն աշխարհում և համապատասխանում է ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից պահանջվող չափորոշիչներին: Գյումրու քաղաքային մարզադաշտում տեղական և միջազգային ֆուտբոլային հանդիպումները այսուհետ կանցկացվեն նաև երեկոյան ժամերին:
Կարծիքներ