ՃՈ-ն մարզերում անցկացրած ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերել է 4307 խախտում

ՃՈ-ն մարզերում անցկացրած ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերել է 4307 խախտում

 Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունվարի 24-ից 31-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 4307 խախտում: Պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխել է 53 տրանսպորտային միջոց։

 

Ոստիկանները հայտնաբերել են ոչ սթափ՝ 62, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 3 անձ։ Առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվել է 31 մեքենա, 40-ը եղել է թաղանթապատված դիմապակիով, 3-ն՝ առանց համարանիշերի, 66-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում