Կանադան մտահոգված է «Հայկական տարածք ներխուժման մասին հաղորդագրություններով»

Կանադան մտահոգված է «Հայկական տարածք ներխուժման մասին հաղորդագրություններով»

Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնուն մտահոգություն է հայտնել «հայկական տարածք ներխուժման մասին հաղորդագրությունների» վերաբերյալ:

«Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև լարումների աճի մասին հաղորդագրություններից` հայկական տարածք ներխուժման մասին հաղորդագրություններով», - իր թվիթերյան էջում գրել է Կանադայի դիվանագիտության ղեկավարը:

Գարնուն նշել է, որ «հրադադարը խաթարող ու լարումները սրող բոլոր գործողությունները պետք է դադարեցվեն»։

«Մենք բոլոր կողմերին հորդորում ենք ամբողջությամբ հարգել նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագիրն ու շարունակել բանակցությունները կայուն ու խաղաղ կարգավորման շուրջ: Բոլոր գործողությունները, որոնք խաթարում են հրադադարն ու սրում լարումները, պետք է դադարեցվեն», - գրել է Կանադայի ԱԳ նախարարը:

Նյութը՝ hraparak.am

Հետևեք մեզ նաև Տելեգրամում