Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի նախագահին

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին Գերմանիայի ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների պատմության մեջ այս օրը բեկումնային սկիզբ դարձավ ոչ միայն Գերմանիայի, այլև ողջ աշխարհի համար՝ խորհրդանշելով Սառը պատերազմի ավարտը։

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ մեզ հաջողվել է արդյունավետ համագործակցություն հաստատել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

Բարձր գնահատականի են արժանի Գերմանիայի աջակցությունն ու ջանքերը՝ ուղղված ինչպես մեր երկրում ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին, այնպես էլ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, հատկապես Հայաստանի համար մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում:

Ջերմությամբ եմ հիշում Բեռլինում կայացած մեր հանդիպումը, անմիջական շփումն ու բովանդակալից առանձնազրույցը:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-գերմանական հարա-բերությունների հետագա զարգացմանը և առկա ակտիվ երկխոսության խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Գերմանիայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում