ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի և Կապրիի կարաբիներների հրամանատարները քննարկել են համագործակցության հնարավորությունները

ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի և Կապրիի կարաբիներների հրամանատարները քննարկել են համագործակցության հնարավորությունները

ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը մարտի 16-ին ընդունել է Իտալիայի Հանրապետության Կապրիի կարաբիներների հրամանատար Պիետրո Բեռնարդոյի ղեկավարած պատվիրակությանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ողջունելով հյուրերին՝ Հայկ Բաբայանը ներկայացրել է Ոստիկանության զորքերի գործունեության շրջանակն ու անցած ուղին։ Նա խոսել է նաև Ոստիկանության զորքերում իրականացվելիք բարեփոխումների մասին, որոնց արդյունքում կձևավորվի ոստիկանական գվարդիա։

«Պիետրո Բեռնարդոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ներկայացրեց Կապրիի կարաբիներների ծառայության մանրամասներ։

Կողմերը քննարկեցին համագործակցության հնարավորություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Իտալիայից ժամանած հյուրերը շրջեցին Ոստիկանության զորքերի հրամանատարության վարչական շենքում, ծանոթացան ծառայությանը, եղան թանգարանում, որտեղ նրանց ներկայացվեց ստորաբաժանման անցած ուղին։ Պիետրո Բեռնարդոն գրառում արեց պատվավոր հյուրերի մատյանում։ Իտալացի հյուրերը եղան նաև ակումբում, որտեղ ունկնդրեցին իտալական հայտնի երգեր՝ Ոստիկանության զորքերի երգչախմբի կատարմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Հավերժության պուրակում հյուրերին ներկայացվել է հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ծառայողների անցած ուղին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում