Ուսումնասիրվում են Վարդան Ղուկասյանի հետ կապվող ձայնագրության վերաբերյալ հրապարակումները

Ուսումնասիրվում են Վարդան Ղուկասյանի հետ կապվող ձայնագրության վերաբերյալ հրապարակումները

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է մամուլում տեղ գտած հրապարակումները՝ Գյումրու ՏԻՄ ընտրություններում ՀԿԿ ընտրացուցակը գլխավորող համայնքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի հետ կապվող ձայնագրության վերաբերյալ:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել են դատախազությունից։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Գյումրիի նախկին քաղաքապետ, մի շարք քրեական գործերով անցնող և այժմ համայնքի ղեկավարի աթոռին կրկին հավակնող Վարդան Ղուկասյանը՝ Վարդանիկը, հայտնվել է նոր աղմուկի կենտրոնում:

Համացանցում է հայտնվել նրա և անհայտ անձի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, որում Ղուկասյանը սպառնալիքներով պահանջում է կանչել մի շարք մարդկանց և նշում, որ վերջիններս «պրոբլեմ» են ունենալու:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում