Լա լիգա․ «Բարսելոնան» Մեսսիի հեռանալուց հետո առաջին խաղում 4։2 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադին»

Լա լիգա․ «Բարսելոնան» Մեսսիի հեռանալուց հետո առաջին խաղում 4։2 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադին»

Լա լիգայի մեկնարկային տուրում «Բարսելոնան» ընդունել էր «Ռեալ Սոսյեդադին» ու հաղթանակ տարավ։ Հանդիպումն ավարտվեց 4-2 հաշվով։

19-րդ րոպեին Մեմֆիս Դեպայի փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացեց Ժերար Պիկեն, ապա համբուրեց մարզաշապիկի վրա գտնվող ակումբի տարբերանշանը։ Առաջին կեսին ավելացված երկրորդ րոպեին Ֆրենկի դե Յոնգի փոխանցումից հետո աչքի ընկավ Մարտին Բրեյթուեյթը։ Երկրորդ կեսի սկզբնամասում ՝ 59-րդ րոպեին Բրեյթուեյթը դուբլ ձևակերպեց։ Բայց «Սոսյեդադը» մինչև վերջ կռիվ տվեց ու կարողացավ երկու գոլ հետ բերել․ 82-րդ րոպեին աչքի ընկավ Լոբետեն, իսկ 85-ին՝ Օյարզաբալը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում