Մեր բանակցությունների թեման Լաչինի միջանցքն է, որովհետև մենք ենք ստորագրել դրա տակ. Նիկոլ Փաշինյան
Շարունակում եմ հորդորել Ստեփանակերտի մեր գործընկերներին, նաև հույս ունենալ, որ նրանք կներգրավվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մեջ: Այս ուղղությամբ նաև միջազգային մեև գործընկերներն են աշխատանք տանում:
Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իհարկե, հորդորն ուղղված է նաև Բաքվին, որովհետև, եթե կողմերից մեկը չցանկանա, այդ երկխոսությունը տեղի չի ունենա: Եվ, ցավոք, այնպես չէ, որ մենք տեսնում ենք, որ Բաքվի կողմից այդ ցանկությունը լիարժեք արտահայտվում է: Պաշտոնական մակարդակում արտահայտվում է, բայց մի քանի անգամ նախանշված հանդիպումները տեղի չեն ունեցել, և փորձել եմ հասկանալ այդ թվում Ստեփանակերտին ուղղված մեղադրանքները, թե իբր Ստեփանակերտն է տապալել հանդիպումը: Վստահ չեմ, որ Բաքվում, բացի հրապարակային հայտարարություններից, նաև իրական քաղաքական կամք կա այդ երկխոսությունն իրականացնելու»,- ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով Ստեփանակերտի և Բաքվի միջև հնարավոր երկխոսության համար միջազգային մեխանիզմի գործարկման վերաբերյալ հարցին՝ Փաշինյանն ասաց, որ միջազգային գործընկերները շատ ինտենսիվ աշխատում են այդ թեմաների ուղղությամբ:
«Մեր բանակցությունների թեման Լաչինի միջանցքն է, որովհետև մենք ենք ստորագրել դրա տակ»,- ասաց վարչապետը։
Կարծիքներ