Իլոն Մասքը դադարեցրել է Tesla-ի էլեկտրամոբիլների վաճառքները բիթքոյններով
Tesla Էլեկտրամոբիլների արտադրողը դադարեցնում Է բիթքոյնների ընդունումը որպես վճարամիջոց՝ կրիպտոարժույթի ստացման համար հանածո վառելիքի օգտագործման պատճառով: Այդ մասին Twitter-ում մայիսի 12-ին հայտարարել Է Tesla-ի ղեկավար Իլոն Մասքը:
«Tesla-ն դադարեցրել Է փոխադրամիջոցների վաճառքները բիթքոյնով: Մենք անհանգստացած ենք հանածո վառելիքի, հատկապես ածխի, որը վնասակար արտանետումների վատագույն ցուցանիշներ ունի, արագ աճող օգտագործմամբ՝ արդյունահանման եւ բիթքոյնի տրանզակցիաների համար»,-Մասքը գրել Է սոցցանցում:
Քանի դեռ կրիպտոարժույթի արդյունահանումը չի իրականացվում Էներգիայի կայուն աղբյուրների օգնությամբ, ընկերությունը չի պլանավորի վաճառել իր բիթքոյնները եւ դրանք օգտագործել գործառնությունների համար:
Այդ հայտարարության ֆոնին բիթքոյնի արժեքն անցած գիշեր ընկել Է մինչեւ 46,8 հազար դոլար, հետեւում Է CoinDesk պորտալի տվյալներից: Երեւանի ժամանակով 04:45-ի դրությամբ 1 ռուբլու դիմաց փոխարժեքը բարձրացել Է մինչեւ 50 հազար դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ