Բայդենը կարծում է, որ ամերիկացիների շուրջ 59 տոկոսն ստացել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի թեկուզ մեկ դեղաչափ
Միացյալ Նահանգները պատվաստման տեմպերով մոտենում Է այն բանին, որ ամերիկացիների շուրջ 59 տոկոսն ստանա պատրաստուկի թեկուզ առաջին դաղաչափը:
Մայիսի 12-ին այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը MSNBC հեռուստաալքին տված հարցազրույցում: «Մենք վերջերս հայտարարեցինք, որ ներարկվել Է եւս 50 միլիոն դեղաչափ պատվատանյութ, ի վերջո (ներարկվել Է) 250 միլիոն դաղաչափ»,- ասել Է Բայդենը:
Նրա խոսքով՝ վարչակազմը կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի քաղաքացիները վերադառնան աշխատանքի: «Իմ խնդիրն Է, որ մինչեւ հուլիսի 4-ին (նշվող ԱՄՆ-ի Անկախության օրը) քաղաքացիների 70 տոկոսը պատվաստվի: Մենք կարող ենք դա անել, այժմ մենք մոտ ենք 59 տոկոս պատվաստվածներին (թեկուզ) մեկ դաղաչափով»,- նշել Է Սպիտակ տան ղեկավարը:
Մարդահամարի բյուրոյի տվյալներով՝ ԱՄՆ-ի բնակչության թիվը գերազանցում Է 331 միլիոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ