Էրդողանը խորհրդարանին խնդրել է մեկ տարով երկարաձգել երկրի զինված ուժերի ներկայությունն Ադրբեջանում

Էրդողանը խորհրդարանին խնդրել է մեկ տարով երկարաձգել երկրի զինված ուժերի ներկայությունն Ադրբեջանում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փաստաթուղթ է ուղարկել խորհրդարան, որպեսզի խորհրդարանը մեկ տարով երկարաձգի Ադրբեջանում թուրքական զինված ուժերի առաքելությունը ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնի կազմում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, թուրքական հեռուստաալիքի փոխանցմամբ՝ զինվորականներ ուղարկելու մանդատը օրենսդիրների կողմից հաստատվելու դեպքում մեկ տարով կերկարաձգվի 2023-ի նոյեմբերի 17-ից:

Էրդողանի ուղարկած փաստաթղթում ասվում է, որ միասնական կենտրոնը, որտեղ ծառայում են Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները, հաջողությամբ շարունակում է իր գործունեությունը, և Թուրքիան իր ներդրումն է ունենում տարածաշրջանի անվտանգության և կողմերի միջև վստահության ամրապնդման գործում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում