Զելենսկին հաստատել է Ազովստալից զինվորականների մի մասի դուրսբերումը

Զելենսկին հաստատել է Ազովստալից զինվորականների մի մասի դուրսբերումը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձում հաստատել է Մարիուպոլի «Ազովստալ» մետալուրգիական գործարանի տարածքից ուկրաինացի զինվորականների դուրսբերման մեկնարկը։


«Մենք հույս ունենք, որ կկարողանանք փրկել մեր տղաների կյանքը: Նրանց թվում կան ծանր վիրավորներ, նրանց օգնության կարիք կա»,- ասել է Զելենսկին։

Ավելի վաղ, ՏԱՍՍ֊ի փոխանցմամբ՝ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ երկուշաբթի օրը պայմանավորվածություն է ձեռք բերվել Ազովստալի տարածքում արգելափակված ուկրաինացի զինվորականների ներկայացուցիչների հետ՝ ուկրաինացի վիրավոր զինվորականներին գործարանից դուրս բերելու վերաբերյալ։ Այդ նպատակով մարդասիրական միջանցք է բացվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում