Արտաքին-քաղաքական գերակտիվ այցերն ու փոխշփումները միտված են տարածաշրջանում, մասնավորապես, մեր երկրի համար անվտանգային նորացված «ճարտարապետության» գծագրմանը. Ռոմանոս Պետրոսյան

Արտաքին-քաղաքական գերակտիվ այցերն ու փոխշփումները միտված են տարածաշրջանում, մասնավորապես, մեր երկրի համար անվտանգային նորացված «ճարտարապետության» գծագրմանը. Ռոմանոս Պետրոսյան

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքում գրում է.

Ակնհայտ է. արտաքին-քաղաքական գերակտիվ այցերն ու փոխշփումները միտված են տարածաշրջանում, մասնավորապես, մեր երկրի համար անվտանգային նորացված «ճարտարապետության» գծագրմանը։

Եւ բալանսավորված հարաբերությունները թե՛ «հյուսիսի», եւ թե՛ «արեւմուտքի», ինչպես նաեւ՝ հարավ-արեւելյան մեր բարեկամ տերության հետ անհրաժեշտ է կառուցել ու զարգացնել լիարժեք փոխլրացման տրամաբանության մեջ, եւ ո՛չ երբեք՝ «ընդդեմ»-ի հարթության վրա։

Միաժամանակ անդամակցելով մի շարք միջազգային ձեւաչափերի՝ ՄԵՆՔ կանք ու պետք է մնանք բացառապես ՀԱՅԱՍՏԱՆԱԿԵՆՏՐՈՆ՝ հիմնովին դուրս գալով «արեւմտամետի» եւ «ռուսամետի» պարտադրված ամպլուաների հակադրումից։

Հայաստանակենտրոնություն. դա՛ է մեր արտաքին-քաղաքական գերակայությունը…

Հետևեք մեզ նաև Տելեգրամում