ԱԺ-ում ընթանում է Ալեն Սիմոնյանի եւ գերիների ու անհետ կորած համարվող զինծառայողների հարազատների հանդիպումը
Ազգային ժողովում ընթանում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ գերիների ու անհետ կորած համարվող զինծառայողների հարազատների հանդիպումը, որին մասնակցում է հարազատներից 10 հոգի։
Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հաստատել է Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ այսօր գերեվարված և անհետ կորած համարվող զինծառայողների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան։ Նրանք պահանջում էին հանդիպում ԱԺ նախագահի հետ, որպեսզի վերջինս բացատրություն տա գերիների մասին իր հայտարարությունների վերաբերյալ։
Նշենք, որ երեկ համացանցում տեսանյութ էր հրապարակվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ, որտեղ նա խոսում է գերիների մասին: Այնուհետև Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահը պնդել էր, որ այն մոնտաժված է: Այնուհետև համացանցում հայտնվեց տեսանյութի ամբողջական տարբերակը:
Կարծիքներ