ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու միակ ճանապարհը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու միակ ճանապարհը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է, որ Ուկրաինայում երկարատև և արդար խաղաղություն հաստատելը հնարավոր է բացառապես զենքի մատակարարման միջոցով: 

«Ուկրաինայում տևական և արդար խաղաղություն երաշխավորելու միակ ճանապարհը այդ երկրին ռազմական աջակցություն տրամադրելն է», - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Հյուսիսատլանտյան դաշինքի մասնակիցներին խնդրել էր Կիևին փոխանցել ժամանակակից զենք, այդ թվում ՝ տանկեր։ Այս թեման քննարկում են ՆԱՏՕ-ի անդամները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում