Ստեփանակերտի Վերականգնողական կենտրոնի բուժառուները շրջափակման պատճառով կանգնել են մի շարք խնդիրների առաջ

Ստեփանակերտի Վերականգնողական կենտրոնի բուժառուները շրջափակման պատճառով կանգնել են մի շարք խնդիրների առաջ

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան Վերականգնողական կենտրոնը ջեռուցման խնդիր ունի։ Ադրբեջանի կողմից գազամատակարարման դադարեցմամբ պայմանավորված` օգտագործում են էլեկտրական տաքացուցիչներ, որոնք բավարար կերպով չեն տաքացնում, ինչն անդրադառնում է բուժման որակի վրա։

Այս մասին հայտնեցին Արցախի տեղեկատվական շտաբի տեղեկագրից։

«Առկա է մրգի ու բանջարեղենի կարիք։ Վերականգնողական կենտրոնում բուժվողները օրական երեք անգամ սնունդ պետք է ստանան: Այն ժամանակին պատրաստելու համար տեղադրվել են փայտի վառարաններ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Արցախի շրջափակման պայմաններում մեծ դժվարություններով շարունակվում է տնային այցելության ծրագիրը` ամեն ամիս 350 ընտանիքի բժշկական պարագաների մատակարարմամբ։ Տակդիրների և սավանների տրամադրումը դադարեցված է, քանի որ ամբողջ պահուստն արդեն սպառվել է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում