Կիևը ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակելու ցանկություն չունի․ Պեսկով

Կիևը ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակելու ցանկություն չունի․ Պեսկով

Մոսկվան Կիևի կողմից չի տեսնում բանակցությունները շարունակելու ցանկություն։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Բանակցություններն, իրոք, առաջ չեն գնում: Եվ մենք իսկապես փաստում ենք ուկրաինացի բանակցողների մոտ այդ գործընթացը շարունակելու ցանկության իսպառ բացակայությունը»,- ասել է նա:

Պատասխանելով  հարցին, թե արդյոք «Ազովստալում» գտնվող մարտիկների հանձնվելուց հետո բանակցությունները կարող են վերսկսվել, Պեսկովն ասել է, որ դրանք խիստ փոխկապակցված գործընթացներ են։

Գործակալությունը հիշեցնում է, որ ավելի վաղ ռուսական պատվիրակության անդամ Լեոնիդ Լուցկին հայտնել է, որ ոչ մի ձևաչափով բանակցություններ չեն ընթանում, և այդ հարցում մեծ ներդրում ունի ԱՄՆ-ը։   

Հետևեք մեզ նաև Տելեգրամում