Ստորագրվել է «Ճախրուկ» սոցիալական սրճատուն հիմնելու հուշագիր. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
«Այսօր «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի, Երևանի քաղաքապետարանի, «Ճախրուկ» ՀԿ-ի, «Երեմյան Փրոջեքթս»-ի և «Դայմոնդ» ռեստորանի միջև ստորագրվեց «Ճախրուկ» սոցիալական սրճատուն հիմնելու հուշագիր»:
Այս մասին սոցիալական ցացերի իր էջերում հայտնել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ շարունակելով.
«Հատուկ կարիքներ ունեցող անձանց հասարակության մեջ ինտեգրելը թե՛ պետության, թե՛ «Իմ Քայլը» հիմնադրամի և թե՛ հուշագիրը ստորագրած մյուս կողմերի համար առաջնահերթություն է, ուստի ստեղծվող «Ճախրուկ» սոցիալական սրճատունը դառնալու է մի վայր, որտեղ աշխատելու են մտավոր և ֆիզիկական առանձնահատկություն ունեցող անձինք և նրանց ընտանիքի անդամները»,- բացման խոսքում նշել է «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը»:
Կարծիքներ