Ժիրուն կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

Ժիրուն կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո նոր հարձակվող է փնտրում։ Ինչպես հայտնում է The Times-ը, մանչեսթերյան ակումբը հետաքրքրվում է «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիշի ծառայություններով, սակայն մադրիդյան ակումբի պահանջները կարող են բարդացնել բանակցությունների ընթացքը։

Նշվում է, որ Ֆելիշի հետ համաձայնության չգալու դեպքում ՄՅՈւ-ն կփորձի թիմ հրավիրել «Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուին։

Ֆրանսիացի հարձակվողի գործող պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում