Ֆրանսիայում COVID-19-ը ոչնչացնող պաշտպանիչ դիմակ է ստեղծվել
Ֆրանսիական BioSerenity ընկերությունը հայտարարել է, որ պաշտպանիչ դիմակ է ստեղծել, որն ունակ է ոչնչացնել նոր տեսակի կորոնավիրուսը, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը:
Ընկերությունը նշել է, որ այս դիմակը չորս շերտ ունի: Դրանցից մեկն ունի մանրեասպան և հակավիրուսային հատկություններ՝ երկու մոլեկուլներով` ցիկլոդեքստրին և չորրորդական ամոնիակ: Պաշտպանական այս միջոցն ի վիճակի է արգելափակել և ոչնչացնել վիրուսները, որոնք փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով:
Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ դիմակը նաև ինքն իրեն ախտահանվում է, ինչի շնորհիվ շրջակա միջավայրում հայտնվելու դեպքում այն անվտանգ է լինում:
Այս դիմակը պատրաստել են Լիլի համալսարանական հիվանդանոցի, Առողջապահության ազգային ինստիտուտի և Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի մասնագետները:
Կարծիքներ