Գիշերային ժամերին կդադարեցվի Հանրապետության հրապարակի և Վազգեն Սարգսյան փողոցի երթևեկությունը

Գիշերային ժամերին կդադարեցվի Հանրապետության հրապարակի և Վազգեն Սարգսյան փողոցի երթևեկությունը

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 5-ը՝ ժամը 23:00-08:00-ը, 1-ին փուլով փակ է լինելու Հանրապետության հրապարակը, 2-րդ փուլով՝ Վազգեն Սարգսյան փողոցը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Տրանսպորտային միջոցների վարորդներին առաջարկում են երթևեկել հետևյալ փողոցներով՝ Ագաթանգեղոսի փող. - Խանջյան փող., Գր. Լուսավորչի փող. - Մաշտոցի պող., Տիգրան Մեծի պող. - Խանջյան փող., Աբովյան փող. - Արամի փող., Նալբանդյան փող. - Արամի փող.:

Քաղաքապետարանից վարորդներին նաև հորդորում են աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով փոխադրամիջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում