Թուրքիայում ինքնազգացողությունը վատացած ՀՀ քաղաքացուն օդային ճանապարհով տեղափոխել են Հայաստան

Թուրքիայում ինքնազգացողությունը վատացած ՀՀ քաղաքացուն օդային ճանապարհով տեղափոխել են Հայաստան

Հայկական և թուրքական կողմերի համագործակցությամբ Թուրքիայում ինքնազգացողությունը վատացած ՀՀ քաղաքացուն օդային ճանապարհով տեղափոխել են Հայաստան:

Ինչպես լրատվամիջոցները տեղեկացել են Հայաստանի ԱԳՆ-ից, ԱԳՆ-ն կապ է հաստատել Թուրքիայի ԱԳՆ-ի հետ, և կազմակերպվել են հիվանդի՝ օդային տեղափոխման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները։

Թուրքիայի ԱԳՆ-ն օպերատիվ կերպով արձագանքել է, բժիշկները տեղում ցուցաբերել են առաջին և անհետաձգելի բուժօգնություն, այնուհետև՝ կազմակերպել փաստաթղթերի հետ կապված հարցերը:

Պացիենտին բուժհաստատությունից արգելվել է տեղափոխել ցամաքային ճանապարհով:

Քաղաքացու վիճակը կայուն ծանր է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում