2024-ի նոյեմբերին նոր ՔԿՀ-ի կառուցման համար նախատեսվում է հայտարարել մրցույթ․ Մինասյան

2024-ի նոյեմբերին նոր ՔԿՀ-ի կառուցման համար նախատեսվում է հայտարարել մրցույթ․ Մինասյան

 

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը մանրամասներ ներկայացրեց Հայաստանում նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման նախագծից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում Մինասյանը վստահեցրեց, որ նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման նախագծի իրագործումը բավականին լավ տեմպերով առաջ է գնում։

«Տարվա սկզբին հայտարարվել էր նախագծանախահաշվարկային մրցույթ։ Արդեն ունենք հաղթող ընկերություն, ում հետ Քաղաքաշինության կոմիտեն ստորագրել է պայմանագիրը և մինչև հաջորդ տարվա սեպտեմբերն է գործում այդ պայմանագիրը, բայց մեր ճարտարապետներն ու հաղթող ընկերությունը խոստացել է ավելի շուտ այն տալ։

Եթե որևէ հատուկ խնդիր չառաջանա՝ կարծում եմ, որ մյուս տարի նոյեմբերին արդեն կկարողանանք հայտարարել հենց շինարարական մրցույթ։ էսքիզն ունենք, տարածքը, որտեղ պետք է կառուցվի, ամեն ինչը պատրաստ է։ Հիմա ամենակարևոր փուլն է՝ գեոլոգիա և գեոդեզիա պետք է իրականացվի, որպեսզի հողերի սեյսմակայունությունը հասկանան և ճիշտ հաշվարկեն, թե քանի հարկ կարող է լինել այդ շենքը»,-ասաց Մինասյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում