Սեյրան Օհանյանի կինը հանրահավաքին ներկայացել է Hermes-ի 98,000 դոլար արժողությամբ պայուսակով, հայրենիք էր փրկում

Սեյրան Օհանյանի կինը հանրահավաքին ներկայացել է Hermes-ի 98,000 դոլար արժողությամբ պայուսակով, հայրենիք էր փրկում

Այն, որ  տարիներ շարունակ  երկիրը կեղեքած ու թալանած  անձինք  խոսում են, դոշ են ծեծում  հայրենիքի փրկության մասին, առնվազն զավեշտի ժանրից է։ Բայց  առնվազն ծիծաղելի է,  երբ  հայրենիքի  փրկությունից խոսում են սահմանային դիրքերը «կանսերվի կոկոշներով» կահավորած  Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն  ու  վերջինիս կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը։ Այս մասին գրում է ArmeniaNews-ը:

Օրեր առաջ՝  ապրիլի 5-ին  Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքին մասնակցում էր նաև Ռուզաննա Խաչատրյանը, ով սովորության համաձայն  առիթը  բաց չէր թողել վառ կերպարով ներկայանալու համար։  Ուշագրավ էր, Ռուզաննա Խաչատրյանի ոչ միայն վառ արտաքինը, այլ նաև կրած պայուսակը։

Տիկին Ռուզաննան այս անգամ հայրենիքը փրկում էր  Hermes-ի բրենդային 98,000 ԱՄՆ դոլար արժողությամբ պայուսակով։

 

Թերևս, տպավորիչ է նաև  տիկին Ռուզաննայի  98,000 ԱՄՆ դոլար  արժողությամբ պայուսակով  լուսանկարի համադրությունը Սեյրան Օհանյանի՝  «կանսերվի կոկոշներով» կահավորած դիրքեր բնապատկերի հետ։

Նրբաճաշակ ու  հայրենիքի «փրկիչների» մասին ամեն բան ասող համադրություն է, ինչ խոսք։

 

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մեր տեղեկությոններով Սեյրան Օհանյանի կինը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Իրավապահները մասնավորապես հայտնաբերել են, որ  Պաշտպանության նախարարի պաշտոնում պաշտոնավարման ժամանակ Սեյրան Օհանյանի կնոջ հաշվեհամարներին եղել են միլիոնավոր դոլարների ապօրինի շրջանառություն, իսկ  ավելի ուշագրավ է, որ Սեյրան Օհանյանի կնոջ հաշվեհամարին միլիոնավոր դոլարները փոխանցվել են Օհանյանի վարորդի անունից։  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում