Ճապոնիայում ավտոմոբիլը մխրճվել է հիվանդանոցի շենքը
Առնվազն յոթ մարդ վնասվածքներ Է ստացել Ճապոնիայի արեւելքի Օդավարա քաղաքում, որտեղ ավտոմոբիլը մխրճվել Է տեղի հիվանդանոցի շենքը՝ խոյահարել-ճեղքելով ապակե պատը: Ապրիլի 28-ին այդ մասին հայտնել Է Kyodo գործակալությունը:
Իշխանությունների տվյալներով՝ 70-ամյա վարորդը շփոթել Է գազի եւ արգելակի ոտնակներն, ինչը դարձել Է միջադեպի պատճառ: Ոստիկանության աշխատակիցներն սկսել են հետաքննություն պատահարի բոոր հանգամանքները պարզելու համար:
Վերջին տարիներին Ճապոնիայում հաճախացել են միջադեպերը տարեց վարորդների հետ: Տեղի ոստիկանությունն այդ առնչությամբ հորդորում Է կամավոր հրաժարվել վարելու իրավունքից ուժերի անվստահության դեպքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ