ՃՏՊ Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհին․ կան տուժածներ և զոհ

ՃՏՊ Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհին․ կան տուժածներ և զոհ

Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 27-ին, ժամը 07:53-ին ահազանգ է ստացել, որ Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «VAZ-2107» մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ չորս տուժած տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենաներից և հոսպիտալացվել Արմավիր քաղաքի ԲԿ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում