Օբամեյանգը հայտնել է, որ ցանկանում է վերադառնալ Բարսելոնա
«Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հայտնել է, որ կցանկանար վերադառնալ «Բարսելոնա»: Այս մասին գրում է Armsport.am-ը։
Գաբոնցի հարձակվողի հետ տեսանյութը հրապարակել է DjamLife օգտատերը սոցցանցերում:
«Ես կցանկանայի վերադառնալ «Բարսելոնա», բայց կտեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է Օբամեյանգը։ Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտից հետո հաստատ կհեռանա լոնդոնյան թիմից։
33-ամյա հարձակվողը «Բարսելոնայում» հանդես է եկել 2022 թվականին։ Սեպտեմբերին նա տեղափոխվել է «Չելսի»։ Դրանից հետո Օբամեյանգը լոնդոնցիների կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Կարծիքներ