Նախագահը ստորագրել է Արա Այվազյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:
Կարծիքներ