Պուտինը ստորագրել է զինծառայության վերաբերյալ փոփոխությունների փաթեթը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է զինվորական ծառայության Քրեական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը: Այս մասին գրում է ria.ru-ն
Իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում հրապարակված է «Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» դաշնային օրենքը և Ռուսաստանի Դաշնության քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածը:
Սրանով մտցվում է նոր՝ «Թալան» հոդվածը։ Այս հանցագործության համար կպատժվի ազատազրկմամբ՝ վեցից 15 տարի ժամկետով։
Համաձայն նոր կարգավորումների, մինչև 10 տարի ազատազրկում է նախատեսված հետևյալ դեպքերում․
կամավոր հանձնվելու,
զինվորական անձնակազմի դասալքության և զորակոչին չներկայանալու,
ռազմական գործողություններին մասնակցելուց հրաժարվելու,
պաշտպանության պետական պատվերի պայմանների խախտման, ինչպես նաև պետական
պաշտպանության հրամանով պայմանագիր կնքելուց կրկնակի մերժման դեպքում։
Բացի այդ, պահեստազորից զինվորական պատրաստության զորակոչվածները քրեական պատասխանատվության կենթարկվեն պայմանագրային զինծառայողների հետ չներկայանալու կամ ծառայության վայրը առանց թույլտվության լքելու դեպքում։
Կարծիքներ