Արքայազն Հարրին չի զղջում տեղափոխվելու համար. ԶԼՄ-ներ

Արքայազն Հարրին չի զղջում տեղափոխվելու համար. ԶԼՄ-ներ

Արքայազն Հարրին չի զղջում Միացյալ Նահանգներ տեղափոխվելու համար և բավականին գոհ է հայրենիքից հեռու իր կյանքից: Այս մասին հայտնում է Us Weekly- ն՝ հղում կատարելով Սասսեքսի դքսերի մերձավոր շրջապատի աղբյուրին:

Նշվում է, որ արքայազնը գոհ է իր կնոջ՝ Մեգան Մարքլի ու որդու՝ Արչիի հետ Լոս Անջելեսում ապրելուց:

«Հարրին չի զղջում իրենց տեղափոխության համար: Ընդհակառակը, նա իրեն կապանքներից  ազատված է զգում և նրան ծայրաստիճան դուր է գալիս կյանքի նոր գլուխը: Հարրին ԱՄՆ տեղափոխվելը համարում է իր կյանքի լավագույն որոշումը», – ասել է ամսագրի զրուցակիցը:

Միևնույն ժամանակ, Սասսեքսի դուքսն անհանգստացած է հարազատների հետ բարդ հարաբերությունների պատճառով, որոնք սրվել են վերջերս հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի հետ սկանդալային հարցազրույցից հետո:

«Հարրին շատ ցավալի է համարում ընտանիքում ստեղծված ներկայիս իրավիճակը: Այնուամենայնիվ, նա և Մեգանը չեն ափսոսում տեղափոխության համար, նրանց համար ամեն ինչ դեռ նոր է սկսվում», – ասել է աղբյուրը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում