ԱՄՆ-ում 91-ամյա ոստիկանը շարունակում է աշխատել և մոտ ապագայում թոշակի անցնելու մտադրություն չունի
ԱՄՆ Արկանզաս նահանգում բնակվող 91-ամյա ոստիկան Բաքշոթ Սմիթը կարող է լինել աշխարհի ամենատարեց իրավապահը, սակայն մտադրություն չունի թոշակ անցնելու մոտ ապագայում:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, ոստիկանն այժմ այնքան արագաշարժ չէ, որքան նախկինում, սակայն դա նրան չի խանգարում պարեկային ծառայություն կատարել իր հայրենի Քադմեն քաղաքում: Նա աշխատում է շաբաթական 4 օր:
46 տարի աշխատելուց հետո նա թոշակի էր անցել, բայց 5 ամսից ավել չկարողացավ ապրել առանց իր սիրելի աշխատանքի: Նա չի զբաղվում ո՛չ որսորդությամբ, ո՛չ ձկնորսությամբ: Ամբողջ կյանքում միակ բանը, որ նա հաճույքով արել է, իր աշխատանքն է ոստիկանությունում:
Այնպես որ նա որոշեց վերադառնալ իր աշխատանքին արդեն 80-ն անց տարիքում: Նա աշխատանքի է դուրս գալիս առավոտյան 7-ից մինչև 15:00-ն: Նա հերթապահությունն իրականացնում է ոչ ոստիկանական մեքենայով, սակայն համազգեստ է կրում և հրազեն է պահում իր մոտ:
Կարծիքներ