Հնդկաստանում սառցադաշտի սողքի հետեւանքով զոհերի թիվը հասել Է 14-ի

Հնդկաստանում սառցադաշտի սողքի հետեւանքով զոհերի թիվը հասել Է 14-ի

Հնդկաստանի Ութարաքհանդի նահանգում սառցադաշտի սողքի հետեւանքով զոհերի թիվը հասել Է 14-ի: Այդ մասին հաղորդել Է Չամոլիի օկրուգի ոստիկանությունը, որտեղ տեղի Է ունեցել արտակարգ պատահարը: «Շարունակվում Է այն անձանց փրկելու գործողությունը, որոնք հայտնվել են թունելում: Փորձեր են արվում ուղի բացել շինարարական տեխնիկայի օգնությամբ թունելի ներս թափանցելու համար:

Ներկայում փրկվել Է 15 մարդ, եւ տարբեր վայրերից դուրս Է բերվել 14 մարմին»,-Twitter-ում հաղորդել Է ոստիկանությունը: Հնդկաստանի ՆԳ նախարարության տվյալներով՝ փետրվարի 7-ի առավոտյան սառցադաշտի սողքը ջրի մակարդակի բարձրացման Է հանգեցրել Ռիշիգանգա գետում, որը ողողել Է 13,2 մեգավատ հզորությամբ «Ռիշիգանգա» հիդրոԷլեկտրակայանը: Որոնողական գործողությանը մասնակցում են ազգային եւ տեղի փրկարարները, Հնդկա-տիբեթական ոստիկանության աշխատակիցները եւ զինվորականները:

Փրկարարներին հաջողվել Է դուրս բերել 15 մարդու, որոնք կառուցում Էին «Տապովան» հիդրոԷլեկտրակայանը եւ արտակարգ պատահարի պահին գտնվում Էին թունելում: Ներկայում շարունակվում Է եւս մեկ թունելից աշխատողներին դուրս բերելու գործողությունը: Ըստ նախնական գնահատումների՝ այնտեղ կարող Է գտնվել 30-ից մինչեւ 35 մարդ: Ինչպես նախօրյակին հաղորդել Է Աղետների կառավարման պետական կենտրոնը ընդամենը անհետ կորած Է համարվում մոտավորապես 170 մարդ, հիմնականում՝ հիդրոԷլեկտրակայանների աշխատողներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում