Կորոնավիրուսով վարակվածների թիվը Ռուսաստանում նվազում է երրորդ օրն անընդմեջ

Կորոնավիրուսով վարակվածների թիվը Ռուսաստանում նվազում է երրորդ օրն անընդմեջ

Վերջին մեկ օրում Ռուսաստանի 85 շրջաններում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9299 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը, վարակման դեպքերի թիվը 3.46 տոկոսով ավելի քիչ է նախօրեին արձանագրված ցուցանիշից (9632):

Ընդհանուր առմամբ, համաճարակի ողջ ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է 4 456 869 մարդ: Այս ցուցանիշով Ռուսաստանը 4-րդն է ողջ աշխարհում, զիջում է ԱՄՆ-ին, Բրազիլիային և Հնդկաստանին:

Վերջին մեկ օրում վարակման ամենից շատ դեպքեր են գրանցվել Մոսկվայում (1511), Սանկտ Պետերբուրգում (881), Մոսկվայի մարզում (648), Նիժեգորոդի մարզում (346), Ռոստովի մարզում (243):

Վերջին 24 ժամում ՌԴ-ում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահացության 371 դեպք՝ ընդհանուր ցուցանիշը հասցնելով 95 030-ի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում