Թուրքիայում մայիսմեկյան ցույցերն ընթացել են տասնյակ ձերբակալություններով
Ստամբուլում Թուրքիայի քաղաքացիները փորձել են նշել մայիսմեկյան տոնը, որը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, երկրի իշխանություններն արգելել էին: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը:
Ցույցերի ժամանակ ձերբակալվել է մոտ 100 ակտիվիստ, որոնք փորձել են մոտենալ Թաքսիմ հրապարակին և քաղաքի մյուս հանրային վայրերին: Իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել և ցուցարարներին գետին տապալել:
Մայիսի 1-ը շատ երկրներում նշում են որպես Աշխատավորների միջազգային օր, Աշխատանքի օր, ինչը որոշ երկրներում ազատ օր է հայտարարված: Թուրքիայում սովորաբար փողոց են դուրս գալիս կառավարությանը քննադատողները:
Ձերբակալություններ են եղել նաև Անկարայում: Թուրքիայի մայրաքաղաքում ձերբակալվել է առնվազն 11 ակտիվիստ:
Կարծիքներ