Երևանի քաղաքապետն ու Սանկտ Պետերբուրգի նահանգապետը ստորագրել են համագործակցության ճանապարհային քարտեզ

Երևանի քաղաքապետն ու Սանկտ Պետերբուրգի նահանգապետը ստորագրել են համագործակցության ճանապարհային քարտեզ

Սանկտ Պետերբուրգ կատարած պաշտոնական այցելության ընթացքում Երևանի քաղաքապետ Հակ Մարությանը նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի հետ ստորագրել է Երևան և Սանկտ Պետերբուրգ քաղաքների միջև 2021-2025թթ․ համագործակցության ճանապարհային քարտեզ:

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա նշում է, որ ճանապարհային քարտեզը ներառում է փոխգործակցություն հանրակրթության, մշակույթի, առողջապահության, քաղաքային այլ ենթակառուցվածքների ոլորտներում:

«Երկու գործընկեր, հարազատ քաղաքների միջև հարաբերությունների զարգացումը և խորացումը մեր առաջնահերթությունների թվում է։ Պարոն նահանգապետին հրավիրեցի մոտակա ժամանակներս հյուրընկալվել Երևանում»,- նշել է Հայկ Մարությանը:

Ավելին՝ այստեղ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում