Բայդենը հուսով է, որ Ներկայացուցիչների պալատն արագ կընտրի նոր խոսնակ

Բայդենը հուսով է, որ Ներկայացուցիչների պալատն արագ կընտրի նոր խոսնակ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հույս ունի, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն արագ կընտրի նոր խոսնակ։ Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերի տարածած հայտարարության մեջ՝ հանրապետական Քևին Մաքքարթիին (Կալիֆորնիայից) օրենսդիր մարմնի ստորին պալատի խոսնակի պաշտոնից հեռացնելուց հետո։

«Նախագահ Բայդենը ցույց է տվել, որ ինքը միշտ պատրաստ է հավատարմորեն աշխատել Կոնգրեսի երկու կողմերի հետ՝ ի շահ ամերիկյան ժողովրդի: Հաշվի առնելով մեր երկրի առջև ծառացած հրատապ մարտահրավերները, նա հուսով է, որ Ներկայացուցիչների պալատն արագ կընտրի խոսնակ», ասված է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում