29-ամյա երիտասարդի կյանքը փրկվել է․ Երևանում բարդ վիրահատություն է իրականացվել
Բարդագույն վիրահատության շնորհիվ 29-ամյա երիտասարդի կյանքը փրկվել է:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Մեծ չափսերի չարորակ գոյացության ճյուղավորումը հասել էր պարանոց՝ սերտաճելով անոթների՝ ընդհուպ որովայնային աորտայի պատերի հետ:
ԱՆ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժշկական թիմն իրականացրել է 3 վիրահատություն, բոլորն էլ պետական պատվերի շրջանակում:
Առողջապահության նախարարության ծրագրով չարորակ նորագոյացությունների դեպքում բոլոր վիրահատություններն անվճար են:
Կարծիքներ