Հայտնի է Անգելա Մերկելի թոշակի չափը պաշտոնաթող լինելուց հետո

Հայտնի է Անգելա Մերկելի թոշակի չափը պաշտոնաթող լինելուց հետո

Հունիսի 4 -ին Մերկելը հայտարարել էր, որ Գերմանիայի Դաշնային կառավարության կանցլերի պաշտոնում չառաջադրվելու վճռական որոշում է կայացրել:

Գերմանիայի կանցլերի ընտրությունները տեղի կունենան 2021 թվականի աշնանը՝ սեպտեմբերի 26 -ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնը թողնելուց հետո կստանա ամսական 15 հազար եվրո թոշակ: Այս մասին ուրբաթ՝ օգոստոսի 13-ին, հայտնել է DPA գործակալությունը`հղում կատարելով Հարկ վճարողների միության հաշվարկին:

Կազմակերպությունը պարզաբանել են, որ նման գումարը հաշվարկվել է՝ ելնելով այն հանգամանքից, որ 1990-ից Մերկելը պարբերաբար ընտրվել է Բունդեսթագի պատգամավոր` Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլի կառավարությունում աշխատելու ընթացքում: Բացի այդ, Մերկելը կարճատև ժամանակ ընդդիմություն լինելուց հետո գրեթե 16 տարի զբաղեցնում է ներկայիս պաշտոնը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

DPA  գործակալությունը նաև նշել է, որ Մերկելը թոշակի իրավունք ունի խորհրդարանական աշխատավարձի 65%-ի չափով (ներկայումս մոտ 10 հազար եվրո): Միևնույն ժամանակ, Գերմանիայի նախկին կանցլերը սեփական բյուրոյի իրավունք կունենա՝ երկու ռեֆերենտներով, քարտուղարով և վարորդով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում