Տհաճ միջադեպի առթիվ ներողություն եմ խնդրում տիկին նախարարից. Արման Բաբաջանյան

Տհաճ միջադեպի առթիվ ներողություն եմ խնդրում տիկին նախարարից. Արման Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն այսօր տեղի ունեցած միջադեպի առթիվ ներողություն է խնդրել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից:

Այս մասին Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Մենք էլ ենք պատգամավոր եղել, մենք էլ ենք շատ նախարարներից դժգոհ եղել, բայց մի հատ ձեր վարքը նայեք, ձեր տոնը, ձեր հարցադրումները...

Տհաճ միջադեպի առթիվ ներողություն եմ խնդրում տիկին նախարարից և հայ կնոջ կերպարի հետ ոչ մի աղերս չունեցող էս տեսակին ընտրած և այս պահին մեծ ափսոսանք ապրող ընտրողներից»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում