Կոլումբիայում մեկ տարվա ընթացքում հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է ավելի քան 270 մարդ

Կոլումբիայում հորդառատ անձրեւների հետեւանքով վերջին 12,5 ամսում ավելի քան 270 մարդ է զոհվել։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է երկրի արտակարգ իրավիճակների ազգային կառավարման տնօրեն Խավիեր Պավա Սանչեսը։
Սանչեսը հայտնել է, որ ջրհեղեղների հետեւանքով ավերվել է 6755 տուն, վնասվել է ավելի քան 120000 շինություն։
Կոլումբիայի օդերեւութաբանության ինստիտուտի կանխատեսումների համաձայն՝ 58 տոկոս հավանականությամբ անձրեւների սեզոնը կտեւի մինչեւ 2023 թվականի փետրվար-մարտ ամիսը։ Այն արդեն դարձել է ամենաուժեղը վերջին 40 տարվա ընթացքում։
Կարծիքներ