Մոսկվայում այսօր բացվել է «Երկու ժողովուրդների մարշալ Հովհաննես Բաղրամյան» քանդակագործական կոմպոզիցիան
Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությկամբ Մոսկվայում տեղի է ունեցել «Երկու ժողովուրդների մարշալ Հովհաննես Բաղրամյան» քանդակագործական կոմպոզիցիայի բացման արարողությունը:
Խորհրդային և հայ ականավոր հրամանատար, Խորհրդային Միության կրկնակի հերոս, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի հիշատակին նվիրված քանդակի ստեղծման նախաձեռնողը ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն է:
Կոմպոզիցիան տեղադրվել է Նիժեգորոդսկու քաղաքային շրջանի, Մոսկվայի կառավարության և Մոսկվայի քաղաքային դումայի աջակցությամբ:
«Հատկանշական է, որ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար այս կարևոր օրը մենք հուշարձան ենք բացում մի մարդու համար, ով մեր ժողովուրդների համար դարձել է Հաղթանակի, ռազմական փառքի և միավորման խորհրդանիշ»,- ասել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:
Կոմպոզիցիայի քանդակագործն ու ճարտարապետը Ռուսաստանի և Հայաստանի նկարիչների միությունների անդամ, Ռուսաստանի և Հայաստանի ճարտարապետների միությունների անդամ Աշոտ Տաթևոսյանն է:
Կարծիքներ