Էլեկտրոնային ստորագրության ստացման համար նախատեսված վճարները կչեղարկվեն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ էլեկտրոնային ստորագրության ստացման համար նախատեսված վճարները՝ 3000 դրամները կչեղարկվեն, միաժամանակ հավելեց․
«Մարդը պետք է հասկանա, որ ներդրում է անում իր հետագա կյանքի կազմակերպման համար, քանի որ 21-րդ դարում արդեն առանց նույնականացման քարտի հնարավոր չի լինելու արդյունավետ գործունեություն ծավալել, 25-ի վերջին, 26-ի սկզբին մենք արդեն թվայնացման բավական մեծ հատված իրականացրած ենք լինելու»։
Կարծիքներ