ՊՆ-ն՝ Կամո Վարդանյանի՝ պաշտպանության նախարարի խորհրդական նշանակվելու վերաբերյալ լուրերի մասին
Մամուլում տեղեկություններ են շրջանառվում գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանի՝ պաշտպանության նախարարի խորհրդական նշանակվելու վերաբերյալ: Այդ մասին նշում են ՀՀ ՊՆ-ից:
«ԶԼՄ գործընկերներին հայտնում ենք, որ պաշտպանության նախարարությունում բարձր և բարձրագույն զինվորական պաշտոնների նշանակումների վերաբերյալ սահմանված կարգով տրվում են պաշտոնական հաղորդագրություններ:
Պաշտպանության նախարարի զինվորական խորհրդականները երեքն են՝ գեներալ-մայոր Ա. Սիմոնյանը, պահեստազորի գնդապետ Ռ. Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Մ. Պողոսյանը:
Հավելենք, որ ՀՀ զինված ուժերում անձը կարող է ծառայության անցնել բացառապես այն դեպքում, երբ ունի ՀՀ քաղաքացիություն»,- ասված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ:
Կարծիքներ